Հարգելի արցախցիներ:

Արցախի Հանրապետության պարետատունը տեղեկացնում է Ձեզ, որ «COVID-19» նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սույն թվականի ապրիլի 12-ից սկսած «ԱՐՑԱԽԿԱՊ», «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական և «ՓԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից թվային վճարովի հեռուստաալիքները և որոշ այլ ծառայություններ մատուցվում էին անվճար հիմունքներով:

ԱՀ պարետատունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 17-ից նշված ընկերությունների կողմից ծառայությունները կմատուցվեն վճարովի հիմունքներով՝ նախկինում գործող պայմաններով ու սակագներով:

Անվճար հիմունքներով ծառայությունների մատուցման ընթացքում Ձեր կողմից իրականացված բոլոր մուծումները համարվում են կանխավճար, որը կօգտագործվի հետագա համապատասխան ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար:

TV և ՌԱԴԻՈ ԱԼԻՔՆԵՐ




Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է հիմք ընդունելով ԱՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 10-ի N 51-Ա որոշումը